Հայ մարզուհի Մարգարիտա Սալնազարյանը (65 կգ) դարձել է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության հաղթող։ Առաջնությունն անցկացվում է Բրատիսլավայում։
65 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Սալնազարյանը հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող Մուհայո Նարզիլոևային։