Մարտիկ Էրիկ Ռուշանյանը 5-րդ հաղթանակն է տարել Babilon MMA 59-ում
25 Հուլիսի 2026, 19:03
MMA մարտիկ Էրիկ Ռուշանյանը շարունակել է հաղթարշավը պրոֆեսիոնալ ռինգում։
Լեհական Մենձիվոձե քաղաքում կայացած Babilon MMA 59 մրցաշարում Ռուշանյանը ուժերն է չափել Լեհաստանի ներկայացուցիչ Ֆիլիպ Յարոցկիի հետ։ Հայ մարզիկը մենամարտն ավարտել է երրորդ ռաունդում՝ խեղդող հնարքով մրցակցին պարտադրելով հանձնվել։
Այս հաղթանակի շնորհիվ Ռուշանյանը պահպանել է անպարտելի ռեկորդը՝ պրոֆեսիոնալ ցուցանիշը հասցնելով 5 հաղթանակի (0 պարտություն)։ Ֆիլիպ Յարոցկիի ցուցանիշն այժմ կազմում է 5 հաղթանակ և 10 պարտություն։