Մեկօրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը վերջնականապես հանձնեց Ղարաբաղը․ Եվգենի Սատանովսկի

25 Սեպտեմբերի 2023, 20:05

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի գիտական կենտրոնի նախագահ Եվգենի Սատանովսկին Alpha News-ին մեկնաբանել է Արցախում ստեղծված իրավիճակը և դրա հետևանքները Հայաստանի համար։

Փորձագետի կանխատեսումը հեռու է լավատեսական լինելուց։

«Սպասեք Հայաստանի կորստին՝ սկսած Սյունիքի մարզից, քանի որ, ճիշտ է, Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դադարեցումը, Հայաստանի ղեկավարության ինքնիշխան խնդիրն է, որն ընտրվում է հայ բնակչության կողմից, բայց այստեղ սցենարը կլինի մոտավորապես նույնը, ինչ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում։ Նրանց մոտ, այն, ինչ հնարավոր է, տնտեսության մեջ զրոյացվել է, իսկ բնակչությունը խորհրդային իշխանության օրոք եղածի մեկ երրորդից մինչև կեսին է հասել», — կարծում է Սատանովսկին։

Ինչ վերաբերում է հայերին տրվող խորհուրդներին, Եվգենի Սատանովսկին կարծում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ընտրությունը, և Հայաստանում կայացված որոշումները Հայաստանի ընտրությունն են։

«Ես այստեղ չեմ, որ խորհուրդ տամ հայերին, թե ինչ անեն, քանի որ, ինչպես պարզվում է, ամեն մեկն իր տնօրենն է, ինքն է որոշում, թե ինչ կանի, ինչ չանի»,- նշել է փորձագետը։

Alpha News-ի զրուցակիցը բերում է Իսրայելի փորձի օրինակը նմանատիպ իրավիճակներում, երբ բոլորը միաձայն պաշտպանում էին երկրի շահերը։

«Երբ Իսրայելը պատերազմներ ուներ, բոլորը գնացին ճակատ՝ բացառությամբ ծայրահեղ ուղղափառների փոքրամասնության, և նույնիսկ նրանցից ոմանք գնացին կռվելու, և կամավորներ եկան ամբողջ աշխարհից: Ասացե՛ք, խնդրում եմ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ բոլոր այն մարդիկ, ովքեր քայլում էին Երևանի փողոցներով, կամ հիմա, երբ մեկօրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը վերջնականապես հանձնեց Ղարաբաղը, բոլոր այն հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ, ովքեր եկել էին Ռուսաստանի դեսպանատուն (Երևանում) կամ կառավարության շենք, ինչո՞ւ չգնացին ռազմաճակատ։ Ես սրա պատասխանը չունեմ»,- ընդգծել է քաղաքագետը։

«Եթե մարդիկ ցանկանում են, որ իրենց երկիրը մնա, նրանք պայքարում են դրա համար: Մնացած ամեն ինչ լուրջ չէ։ Մնացած բոլոր հարցերը պետք է ուղղել Փաշինյանին»,- ամփոփել է Սատանովսկին։