Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամենին․ Սամվել Կարապետյան
17 Հունիսի 2025, 15:44
«Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանը խոսել է վերջին շրջանում Եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ իշխանությունների սկսած գրոհին:
Հարցին, թե իբրև հայ եկեղեցու անդամ, բարերար, ինչ կարծիք, ինչ գնահատականներ կարող է տալ այդ ամենին, գործարարը նշել է.
«Ի՞նչ կարծիք պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու և հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:
Տեսանյութը՝ News.am-ի