Մենք մի ուժ ենք, որ թույլ չենք տա ինչ-որ մեկին ուրանալ հայոց պատմությունը. Աննա Գրգորյան
17 Մայիսի 2026, 19:44
Շարունակվում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների հետ՝ ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում նշել է.
«Մենք մի քաղաքական ուժ ենք, որն իր շապիկին կամ կրծքին Հայաստանի քարտեզ չի խփել, բայց որի առաջնորդի կառավարման ժամանակահատվածում 1 սմ ադրբեջանական տիարապետության տակ չի եղել և մենք այդ քարտեզը մեր կրծքին խփելու փոխարեն՝ ապահովելու ենք այդ նույն տարածքային ամբողջականության պահպանումն ու պաշտպանությունը»:
Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը մի ուժ է, որը մարդկանց համար սաղմոսներ չի արտասանելու և կեղծ մարգարե չեն երևակայելու, այլ պաշտպանելու են մեր հավատն ու եկեղեցին:
«Մենք Պապ թագավորից չենք խոսում, հայոց պատմության գրքերով չենք նկարվում, բայց հարգում ենք մեր պատմությունը, խոնարհվում ենք դրա առաջ և թույլ չենք տալու ինչ-որ մեկին ուրանալ այն»,-հավելել է Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: