Մենք պահանջում ենք ուղիղ եթեր՝ ժողովրդին դիմելու համար. Բագրատ Սրբազան
02 Հոկտեմբերի 2024, 23:27
Մենք եկել ենք ո՛չ դուռ կոտրելու, ո՛չ պատ քանդելու։ Մենք պահանջում ենք ուղիղ եթեր՝ ժողովրդին դիմելու համար, ասել է Բագրատ Սրբազանը:
«Մենք ուղիղ եթեր ենք ուզում այս ստի որջից, որն ամբողջ ժամանակամիջոցում ծառայել է միայն ՔՊ-ին։
Կոչով դիմում եմ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, որ մեկ ժամվա ընթացքում հանդիպեն մեր ներկայացուցիչների հետ և քննարկեն ուղիղ եթերի պայմանները», — ասել է նա։
Հանրային Հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրեց իր առաջարկը։
«Մենք առաջարկում ենք ուղիղ եթերում հարցազրույց, որի ընթացքում կարող է ուղերձ հնչել»։