Մենք վերանայելու ենք ուսուցիչների գործող ստորացուցիչ ատեստավորման համակարգը. Աննա Գրիգորյան
12 Մայիսի 2026, 20:22
Երևանում ընթանում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ՝ ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում ներկայացրել է իրենց նախընտրական ծրագրի մի շարք դրույթներ։ Դրանցից առաջինն, ըստ նրա, վերաբերում է անվճար կրթությանը։
«Սիրելի երիտասարդներ, դուք պետք է սովորեք անվճար։ Հազարավոր ընտանիքներ այսօր գտնվում են այդ ֆինանսական ծանր բեռի տակ, և մեր ապագա կառավարությունն իր վրա է վերցնելու այդ ֆինանսական պարտավորությունը։ Ուսանողները պետք է զբաղվեն բացառապես կրթությամբ»,- նշել է նա։ ։
Աննա Գրիգորյանի խոսքով՝ կրթության մասին խոսելիս չեն կարող չանդրադառնալ ուսուցիչներին։ «Մենք ամբողջապես վերանայելու ենք գործող ստորացուցիչ ատեստավորման համակարգը։ Իսկ այն ուսուցիչները, որոնք ունեն 15 տարվա ստաժ, ավտոմատ կերպով կհամարվեն ատեստավորված և կստանան բարձր աշխատավարձ»,- ընդգծել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։