Մեր գործընկեր Արթուր Սարգսյանը կալանքի և քաղաքական հետապնդման տակ է. Գեղամ Մանուկյան

02 Օգոստոսի 2026, 10:45

Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Ազգային ժողովի նիստում բարձրացրել է կալանքի տակ գտնվող պատգամավոր Արթուր Սարգսյանի հարցը՝ տեղի ունեցածը որակելով քաղաքական հետապնդում։

Մանուկյանի խոսքով՝ նախորդ գումարման խորհրդարանում գլխավոր դատախազը ներկայացրել էր անհիմն մեղադրանքներ, որոնց հիման վրա էլ ԱԺ-ն համաձայնություն էր տվել պատգամավորին ազատությունից զրկելուն․

«Նախորդ ԱԺ-ում գլխավոր դատախազը եկավ, կեղծ, սուտ հայտարարություններ ու սուտ մեղադրանքներ հնչեցրեց Արթուր Սարգսյանի նկատմամբ, և նախորդ ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը»,- նշել է պատգամավորը։

Գեղամ Մանուկյանը շեշտել է, որ չնայած նոր խորհրդարանի ձևավորմանը, դատական համակարգը շարունակում է ապօրինի քայլերը․

«Նոր ԱԺ է ձևավորվել, բայց այս քաղաքական իշխանության ենթակա դատական համակարգը, խախտելով Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը, թույլ չտվեց, որ Արթուր Սարգսյանն այսօրվա նիստին մասնակցի՝ հերթական անգամ ոչ լեգիտիմ դարձնելով այս խորհրդարանի աշխատանքը»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։