Մեր հայրենակիցները կարող են վստահ լինել՝ ՔՊ-ն չի կարող հաղթել մեզ. Նարեկ Կարապետյան

17 Ապրիլի 2026, 14:59

Քաղաքականություն

Իշխանությունը միշտ էլ մի բան է խոստանում,բայց տեղի է ունենում հակառակը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի համակարգող Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիր կուսակցությունները նույնիսկ անցողիկ շեմը չեն հաղթահարելու առաջիկա ընտրություններում:

«Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսում է խոսել մեր կուսակցությունը չգրանցելու մասին, մեր հայրենակիցները կարող են վստահ լինել, որ նրանք չեն կարող հաղթել մեզ: Նրանք վստահ են,որ չեն հաղթելու մեզ և գնում են կուսակցությանը տեխնիկապես խոչընդոտելու ճանապարհով»,-նշել է Կարապետյանը: