Մերձմոսկովյան ահաբեկչության հետևանքով անհետ կորածների ցուցակում է Լիլիթ Իսրայելյանը

24 Մարտի 2024, 16:30

Հայեր

Մերձմոսկովյան Կրոկուս սիթի հոլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով անհետ կորածների ցուցակում է հայտնվել Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

«Ուշադրություն, Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը կորել է երեկ Կրոկուս սիթիում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Հաղորդվում է, որ նրա ամուսնուն մահացած են գտել Կրոկուսում, իսկ Լիլիթն անհետացել է։

Նրանց 1,5 տարեկան երեխան տատիկի ու պապիկի մոտ է։ Խնդրում ենք բոլորին կիսվել», — նշել է Աբովյանը։