Մեսրոպ Մանուկյանը բանավեճի է հրավիրել Բաբկեն Թունյանին
04 Օգոստոսի 2026, 17:30
Ազգային ժողովի միջանցքում լրագրողների ներկայությամբ բանավեճ է ծավալվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի միջև։ Լեզվակռիվը ծավալվել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանի ներկայացրած եկամտահարկի տվյալների և դրանց տնտեսական գնահատականների շուրջ։
«Կոնջորյանն, իմ գնահատմամբ, անպատասխանատու թվեր է հնչեցրել, իսկ Դուք ծափ տվեցիք։ Ես իմ գնահատականը ցույց եմ տալու նիստերի դահլիճում, դրանից հետո հրավիրում եմ մասնագիտական բանավեճի։ Ընդունո՞ւմ եք ձեռնոցը»,- ասել է Մանուկյանը։