Մեսրոպ Մանուկյանը քննադատել է իշխանությանը՝ տենդերների և ասֆալտապատման թեմայով
03 Օգոստոսի 2026, 18:50
Ազգային ժողովում ունեցած իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է քաղաքային գնումների չարաշահումներին, խոշոր ընկերությունների կասկածելի գործարքներին, ինչպես նաև Հայկ Կոնջորյանի և Ռուբեն Ռուբինյանի ընտանիքների շուրջ պտտվող ֆինանսական սկանդալներին։
Մանուկյանն ընդգծել է, որ իշխանությունը պատասխանատվությունից խուսափելու միտում ունի՝ մատնացույց անելով տենդերներում առկա խնդիրները։
«Երևանի քաղաքապետարանում ամենաանորակ ասֆալտապատում իրականացնող ընկերությունների հարցով դոշ էին տալիս Տիգրան Ավինյանն ու Արմեն Փամբուխչյանը։ Մրցույթը հայտարարողն ու ստուգողը դուք եք, հետո գալիս եք ու մեղադրում ուրիշներին»,- նշել է պատգամավորը։