Մոսկվայաբնակ մանուկների շնորհավորանքը՝ Վեհափառ Հայրապետի 75-ամյակի առիթով

21 Օգոստոսի 2026, 21:29

Հայեր

Մոսկվայաբնակ հայ մանուկները շնորհավորել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի ծննդյան 75-ամյակը։

Այսօր՝ օգոստոսի 21-ին, լրանում է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-ամյակը։ Այս առիթով Մոսկվայում բնակվող հայ մանուկները ջերմ շնորհավորանքներ են հղել Վեհափառ Հայրապետին՝ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների հովվապետական ծառայություն և Աստծո զորակցությունը՝ ի նպաստ Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի։

Մանուկների շնորհավորանքը ևս մեկ անգամ վկայում է Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ նրանց սերն ու կապվածությունը։