Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի զորահանդեսը
09 Մայիսի 2025, 11:05

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի զորահանդեսը:
Ավանդույթի համաձայն՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ զորահանդեսը սկսվել է Մոսկվայի ժամանակով 10: 00-ին: Այս տարի անցկացվում է ավելի մեծ միջոցառում՝ կապված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ։ Զորահանդեսին մասնակցում են շուրջ 30 օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Զորահանդեսի ավարտին տարբեր երկրների ղեկավարներ միասին ծաղկեպսակներ կդնեն Ալեքսանդրովյան այգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին: Դրանից հետո Կրեմլում պաշտոնական ընդունելություն կսկսվի օտարերկրյա պետությունների ղեկավարների և Ռուսաստանի նախագահի անունից պատվավոր հյուրերի համար: