Մոսկվայում մեկնարկել է Հաղթանակի շքերթը

09 Մայիսի 2024, 11:18

Քաղաքականություն

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը:

Շքերթին մասնակցում է ավելի քան 9000 մարդ:

Կենտրոնական տրիբունայում շքերթին հետեւում է Ռուսաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը, որը ոտքով շարասյուների անցումն սկսելուց առաջ հանդես կգա ավանդական ելույթով: Շքերթին ներկա են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Կուբայի, Լաոսի, Գվինեա-Բիսաուի առաջնորդները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին: