Մոսկվայում տեղի կունենա JAN-e-JAN խմբի համերգը

16 Ապրիլի 2024, 00:23

Մշակույթ

Հայկական JAN-e-JAN խմբի համերգը տեղի կունենա ապրիլի 19-ին Մոսկվայում։

Խումբը ներկայացնում է բանահյուսական երգերի գործիքավորումներ և հեղինակային, համադրում է հայկական, վրացական, հունական և աֆրիկյան ռիթմերն այնպիսի ժանրերի հետ, ինչպիսիք են պրոգրեսիվ ռոքը և թրիփ-հոփը:

Նշվում է, որ համերգի ժամանակ Նելլի Մարդոյանը հայերենով ու ռուսերենով կներկայացնի ժողովրդական և հեղինակային երգերի մշակումներ՝ մի շարք հայտնի երաժիշտների նվագակցությամբ։