Նարեկ Նալբանդյանին իրավապահները բերման են ենթարկել ավելի վաղ․ «88» սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչ
07 Սեպտեմբերի 2026, 21:36
«88» սուպերմարկետների ցանցի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Ոսկանյանը, արձագանքելով «Իշխանություն» լրատվականի հրապարակմանը, հայտնել է, որ գործարար Նարեկ Նալբանդյանին իրավապահները բերման են ենթարկել ոչ թե վերջերս, այլ ավելի վաղ։
«Տեսանյութը ճիշտ է, պարզապես դեպքը նոր չի եղել, այլ՝ ավելի վաղ։ Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, սակայն մինչ օրս չի ասվել, թե ինչու»,- ասել է Ոսկանյանը։
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր, որ իր տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են իրավապահները ճանապարհին կանգնեցնում Նարեկ Նալբանդյանի մեքենան և նրան բերման ենթարկում։ Ըստ լրատվականի՝ տեսանյութը նկարահանել են դեպքի վայրում գտնվող քաղաքացիները։
Նարեկ Նալբանդյանի շուրջ իրավիճակը լարվել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո։ Վարչապետը հայտարարել էր, որ Նալբանդյանն ազդում է իր և իր ընտանիքի նյարդերի վրա, և նշել էր, որ նրա նկատմամբ «շատ դաժան» է վարվելու։
Փաշինյանը նաև հայտնել էր, որ իրավապահներին հանձնարարել է Նարեկ Նալբանդյանի դեմ քրեական վարույթներ նախաձեռնել։