Նախկինում Հայաստանի հարցերով զբաղվող մարդիկ անարդյունավետ էին․ Գեորգի Ասատրյան
06 Մայիսի 2025, 21:10
Alpha News-ի եթերում գիտաշխատող, համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կրթական ծրագրերի կենտրոնի փոխտնօրեն, միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Գեորգի Ասատրյանը մեկնաբանել է ԱՄՆ-Ռուսաստան բանակցային գործընթացը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և այն լուրը, որ Կրեմլում Հայաստանի հարցով զբաղվելու է նոր մարդ՝ Սերգեյ Կիրիենկոն:
Անդրադառնալով ռուս-ամերիկյան բանակցային գործընթացին՝ փորձագետն ասել է, որ դա բարդ, բազմաշերտ բանակցային գործընթաց է։
«Թրամփի հայտարարությունները հաճախ հակասական են, մի օր նա հայտարարում է մի բան, երկրորդ օրն՝ այլ բան։ Նա դրանով փորձում է ճնշում գործադրել տարբեր կողմերի վրա։ Առայժմ նրա մոտ դա այնքան էլ չի ստացվում։ Գործընթացը բարդ է, բայց զուրկ չէ որևէ հեռանկարից։ Գործընթացը շատ փակ է, թե ինչ է կատարվում այնտեղ, մենք չգիտենք։ Եվ, հավանաբար, դա նույնպես լավ է: Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս ինչ-որ լուրջ համաձայնությունների հասնել չի հաջողվի։ Բայց գործընթացի բուն սկիզբը դրական է։ Ամեն դեպքում, Ռուսաստանն ուժեղ դիրքեր ունի և՛ ռազմի դաշտում, և՛ դիվանագիտական հարթակում։ Եվս մեկ կարևոր հանգամանքն, իհարկե, այն է, թե ինչպես Թրամփը կկարողանա հաղթահարել Կիևի ռեժիմի ոչ այնքան ռացիոնալ քայլերը։
Սա ևս շատ կարևոր է, որովհետև արդեն կա ըմբռնում, որ եվրոպական էլիտաները, գլոբալիստները, լիբերալ գլոբալիստական ցանցը մեծապես խանգարում են այս բանակցային գործընթացին», — ասել է Ասատրյանը։
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, ապա փորձագետի խոսքով՝ այնտեղ իրավիճակը շատ բարդ է։
«Ամբողջ տարածաշրջանը սպասում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացի հանգուցալուծմանը, բոլորը սպասում են, թե ինչ կլինի Իրանի հետ։ Բոլորը սպասում են, բոլորը լարված են: Իրանն ամենալուրջ պետությունն է Մերձավոր Արևելքում, որը գործնականում ամբողջությամբ ինքնաբավ է տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսության տեսանկյունից, ոչ մեկից կախված չէ զինամթերքով և այլն։ Իրանը հիմա պաշտպանության մեջ է, տարածաշրջանում ընթանում է իրական պատերազմ», — ասել է նա։
Ասատրյանը, ով վերջերս է վերադարձել Իրաքից, նշել է նաև, որ այնտեղ էլ շատ բարդ իրավիճակ է, և երկիրը փաստացի բաժանված է մի քանի անկլավների:
«Ինձ թվում է՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրական մեծ պատերազմին ոչ ոք չի հավատում, բայց բոլորին թվում է, որ Իրանը թուլացել է վերջին մի քանի տարիների ընթացքում, և նրա ազդեցությունը տարածաշրջանում նվազել է։ Եվ գուցե Իրաքում իրավիճակը որոշիչ կլինի, քանի որ այնտեղ Իրանի ազդեցությունը բավականին ուժեղ է, կա ընդհանուր սահման, ինչպես նաև ավելի սերտ հաղորդակցվելու հնարավորություն։ Տեսնենք, թե ինչ դուրս կգա դրանից։ Ամեն դեպքում իրավիճակը ծանր է, բարդ և բավականին լարված»,- նշել է Ասատրյանը։
Անդրադառնալով նրան, թե Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն ինչպես կարող են անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, փորձագետն ասել է, որ Իրանի հնարավոր պարտությունը կխախտի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:
«Ինձ թվում է, որ Իրանի պարտությունը ձեռնտու չի լինի Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության համար։ Իրանի պարտությամբ այդ հավասարակշռությունը կխախտվի։ Այդ հավասարակշռությունը, թեև փխրուն է, բայց այն, ինչ կա, կխախտվի հօգուտ այն ուժերի, որոնք շատ հակաիրանական քաղաքականություն են վարում, որոնք ընդհանուր առմամբ ներգրավված են Իրանին դիմակայող դաշինքներում», — ասել է նա։
Փորձագետը մեկնաբանել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակն՝ ընդգծելով հայ հասարակության ներքին լուրջ խնդիրները:
«Հայաստանում բարդ քաղաքական իրավիճակ է, այնտեղ «կոտրված հասարակություն» է։ Բոլոր հասարակություններն ունեն ինքնության գործոն, և Հայաստանի ինքնության գործոնների մեջ եղել են այնպիսի տարրեր, ինչպիսիք են եկեղեցին, ցեղասպանության հարցը և Ղարաբաղը։ Եվ ինչպես ես այժմ կարող եմ դիտարկել, այս երեք ինքնության գործոնները կամ այլևս չկան, կամ դրանք լրջորեն խախտվել են», — ասել է Ասատրյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ այժմ Կրեմլում Հայաստանի հարցերով զբաղվելու է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ապա փորձագետը դա շատ դրական է գնահատել:
«Ինչքան ես հասկանում եմ, Կրեմլից պաշտոնական հաստատում չի եղել։Բայց եթե դրանում ճշմարտության նշույլ կա, և հիմա Կրեմլում, նախագահի աշխատակազմում Հայաստանով զբաղվելու է Սերգեյ Կիրիենկոն, ապա ես դա դրական կգնահատեի։ Նախ նա փորձառու մարդ է՝ շատ մեծ անցյալով։ Այսինքն՝ նա ունեցել է շատ հաջողված նախագծեր, երբ հմտորեն և արդյունավետ կառուցել է դրական հարաբերություններ երկու երկրների համար։ Սա կարող է նշանակել այն, որ, այնուամենայնիվ, կա ըմբռնում, որ նախկին մարդիկ, որոնք զբաղվել են Հայաստանով, այնքան արդյունավետ չեն եղել, որքան ցանկալի կլիներ, ուստի ինչ-որ փոփոխությունների, ինչ-որ թարմացման կարիք կա։ Ես կարծում եմ, որ եթե դա ճիշտ է, և այդ հրապարակման մեջ կա որոշակի ճշմարտություն, ապա դա դրական կլինի և՛ Ռուսաստանի, և՛ տարածաշրջանի երկրների համար։ Սերգեյ Կիրիենկոն, իմ կարծիքով, շատ պրոֆեսիոնալ և խոհեմ մարդ է», — եզրափակել է Ասատրյանը։