Նախնական տվյալներով միասնական ընդդիմությունը հաղթում է ՔՊ-ին
07 Հունիսի 2026, 23:14
Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 476 597 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 58,97 %-ը։
Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում նախնական տվյալներով Հայաստան դաշինքը ստացել է 441 ձայն, Քաղաքացիական պայմանագիրը՝ 287 ձայն, Ուժեղ Հայաստանը՝ 46 ձայն, Միասնության թևերը՝ 15 ձայն։
Կոտայքի 26/41 ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել է 39 ձայն, Ուժեղ Հայաստանը՝ 38 ձայն, Հայաստան դաշինքը՝ 3 ձայն։
Երևանի Կենտրոն 9/20 ընտրատեղամասում Հայաստան դաշինքը ստացել է 91 ձայն, Ուժեղ Հայաստանը՝ 146 ձայն, ՔՊ-ն՝ 176 ձայն։
Երևան 10/56-ում ՔՊ-ն պարտվում է։ «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 123 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 41 ձայն, ՔՊ-ն՝ 22 ձայն, ԲՀԿ-ն՝ 21 ձայն։