Նեապոլում վերջին 40 տարվա ամենահզոր երկրաշարժն է գրանցվել

01 Օգոստոսի 2026, 10:40

Քաղաքականություն

Իտալիայի հարավում՝ Նեապոլի մերձակայքում, տեղական ժամանակով ժամը 19:46-ին (Երևանի ժամանակով՝ 21:46) տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաուժեղ երկրաշարժը՝ 4,7 մագնիտուդով։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են ինչպես Նեապոլում, այնպես էլ հարակից բնակավայրերում։

«Այս պահին տուժածների թիվը 21 է, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում»,- նշվում է Corriere del Mezzogiorno-ի հրապարակման մեջ։

Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը հստակ զգացվել է ամբողջ Նեապոլում և շրջակա տարածքներում, հատկապես Կամպի Ֆլեգրեյ հրաբխային գոտում, որտեղ էլ գտնվել է էպիկենտրոնը՝ Նեապոլից մոտ 6 կմ հեռավորության վրա։

Տեղական ժամանակով մոտ ժամը 22:00-ին գրանցվել է ևս մեկ՝ ավելի թույլ ստորգետնյա ցնցում՝ 3,8 մագնիտուդով։