Ներկա իշխանությունները գենետիկորեն ընդունակ չեն տնտեսություն զարգացնելու․ Սամվել Կարապետյան
11 Սեպտեմբերի 2026, 17:50
Ներկայիս իշխանությունները գենետիկորեն ընդունակ չեն տնտեսություն զարգացնելու։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Տարբեր օտարոտի բառերով մեր ժողովրդին շփոթեցնում են: Իրենք ոչ մի բան չեն կարողանալու անել, հաջորդ 8 տարին էլ մնան՝ չեն անելու: Ձևը գտել են՝ պարտք են վերցնում, կախում երկրի գլխին. դրանով, միգուցե, «դիվերսիֆիկացնում են», բայց ռեալ ոչ մի բան չկա»,- նշել է նա:
Անդրադառնալով տեղական արտադրության ընդլայնմանը և ներքին շուկայում սպառմանը՝ Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ դա իրավիճակը մասնակիորեն է մեղմում, սակայն առանց արտահանման տնտեսական աճ հնարավոր չէ։
«Տեղական արտադրության ծավալների ընդլայնումը որոշ չափով կարող է լուծել խնդիրը, սակայն երկրի մակրոտնտեսությունը բարելավելու համար շատ կարևոր է արտահանումը: Մենք փոքր շուկա ենք, և ներքին շուկայում ինչ էլ անենք, սահմանափակ է լինելու»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը: