Նեյմարի դուբլը «Շապեկոենսե»-ի դեմ խաղում

26 Հուլիսի 2026, 11:38

Սպորտ

«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը դուբլի հեղինակ է դարձել Բրազիլիայի առաջնության «Շապեկոենսե»-ի դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

34-ամյա հարձակվողն աչքի է ընկել ԱԱ-2026-ին մասնակցելուց հետո հենց առաջին իսկ խաղում:

Ընթացիկ մրցաշրջանում նրա ակտիվում կա 6 գոլ և 2 գոլային փոխանցում լիգայի անցկացրած 9 հանդիպումներում: