Նիկոլ Փաշինյանի շահերը որևէ աղերս չունեն հայ ժողովրդի շահերի հետ․ Ռոբերտ Քոչարյան

01 Մայիսի 2026, 21:09

Քաղաքականություն

«Հայաստանը և հայ ժողովուրդն ունեն արժանապատվության ռեսուրս, բայց Նիկոլ Փաշինյանը իր խմբակի հետ փորձում է համոզել, թե հայ ժողովուրդն այդ ռեսուրսը չունի»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի 7-րդ թողարկման ընթացքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս ժողովրդին անընդհատ վախի մթնոլորտում պահելը։

«Նա անելու է ամեն ինչ, որ հայն այդ վախի զգացումն ունենա, որովհետև այլ տարբերակով ընտրվելու շանս չունի։ Ամենից համոզիչ հանգամանքը վախն է, և քաղաքական գործիչները մեկ-մեկ վախ են վաճառում հանրությանը՝ նեղ նպատակների հասնելու համար։ Սա ուղղակի հակադրության մեջ է մտնում պետական, ազգային շահերի հետ, բայց ժամանակ առ ժամանակ փայլուն ձևով սպասարկում է կոնկրետ առաջնորդի կամ քաղաքական միավորի անձնական շահը»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Նրա դիտարկամբ՝ այս ամենը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի շահերը աղերս չունեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։