Նիկոլաս Կալուկյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ «Կարոլինա Քորի»-ի կազմում
24 Հուլիսի 2026, 14:35
Հայ հարձակվող Նիկոլաս Կալուկյանը իր նորամուտն է նշել «Կարոլինա Քոր» («Carolina Core») ակումբի կազմում՝ MLS Next Pro առաջնությունում։ «Ուրարտու»-ի նախկին ֆուտբոլիստը մեկնարկային կազմում մասնակցել է «Ինտեր Մայամի II»-ի դեմ հանդիպմանը։
Խաղի ընթացքում Կալուկյանը դիպուկ իրացրել է 11-մետրանոց հարվածը՝ դառնալով «Կարոլինա Քոր»-ի երկրորդ գոլի հեղինակը, իսկ ավելի ուշ կատարել է գոլային փոխանցում թիմի երրորդ գոլի ժամանակ։
Հանդիպումն ավարտվել է «Կարոլինա Քոր»-ի հաղթանակով՝ 4:0։ Կալուկյանը խաղադաշտում անցկացրել է ամբողջ 90 րոպեն և SofaScore վիճակագրական հարթակից ստացել 7.7 գնահատական։