«Նոա»-ն դուրս եկավ որակավորման երրորդ փուլ

30 Հուլիսի 2026, 22:57

Սպորտ

Այսօր՝ հուլիսի 30-ին, ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոա»-ն Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել էր մոլդովական «Զիմբրու»-ին։

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։

Աբովյանում կայացած հանդիպումն ավարտվել է «Նոա»-ի հաղթանակով՝ 2-1 հաշվով․ առաջին խաղակեսում մեր թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Մանվելյանը, երկրորդ խաղակեսում՝ Սանգարեն։ Մրցակցի կազմում գոլի հեղինակ է դարձել Ջոնաթասը։