«Նուրբ քաղաքականություն». Գոհար Ղումաշյան

14 Ապրիլի 2026, 22:47

Քաղաքականություն

Այսօր բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Նա բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը ավելի ուշ հայտնել է, որ Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Նրան Հակակոռուպցիոն դատարանից արդեն տեղափոխել են դատարան։

Alpha News-ն առաջարկում է դիտել «Նրբագեղ քաղաքականություն» հաղորդումը, որտեղ ներկայացնում է, թե ինչպիսի՞ քաղաքական գործիչ է Գոհար Ղումաշյանը տեսախցիկներից դուրս։ Նա կիսվել է մանկությունից եկած հիշողություններով, խոսել, թե ինչ արժեքներ է փոխանցում իր երեխաներին և որտե՞ղ է գտնում ուժ ու խաղաղություն ամենաբարդ պահերին։

Զրույցում բացվում են նաև նրա մարդկային կողմերը՝ ամենաջերմ հիշողություններից ու սիրելի ընտանեկան ուտեստներից մինչև այն երազանքները, որոնք պահում է որպես պարզապես հայ կին և մարդ։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ավելի խորքային թեմաների․ ինչպիսի՞ն է հայ կնոջ ուժը ժամանակակից աշխարհում, ինչպե՞ս է կինը դիմակայել քաղաքականության բարդ միջավայրին և որն է նրա առավելությունը այդ պայքարում։