Ոչինչ չեն առգրավել․ Ղազինյանը՝ Նարեկ Կարապետյանի տան խուզարկության մասին

31 Հուլիսի 2026, 11:43

Քաղաքականություն

Ոչ մի բան չեն հայտնաբերել, ոչինչ չեն առգրավել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի տան խուզարկությանը։

Նա տեղի ունեցողը բնութագրել է որպես իշխանությունների կողմից իրականացված հերթական շոու։

«Մեր կուսակցությունում որևէ մեկը չի վախենում ո՛չ գաղտնալսումներից, ո՛չ ճնշումներից, ո՛չ էլ խուզարկությունից»,- ընդգծել է Ղազինյանը։