Օրենսդիրներն այցելել Են Ջիվալաղյան կենտրոն, որտեղ հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

26 Հունվարի 2025, 11:29

Քաղաքականություն

Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը, որին միացել են Հայ Դատի ազգային գրասենյակի ներկայացուցիչները և հայ երիտասարդաց դաշնակցության (AYF) կամավորները, հավաքվել են Փասադենայի Ջիվալաղյան երիտասարդական կենտրոնում ՝ համակարգելու Իթոն Կանյոնի հրդեհի հետևանքով տեղահանված ընտանիքների օգնության աշխատանքները:

Դաշնային օրենսդիրներն ու նահանգի ներկայացուցիչներ Ջուդի Չուն, Էնթոնի Պորտանտինոն, Հայրաբեդեանը, սենատոր Պերեսը այցելել են կամավորներին, ինչպես նաև հանդիպել Ալթադենայի Սահակ Մեսրոպ հայկական քրիստոնեական դպրոցի ղեկավարության հետ, որպեսզի ուսումնասիրեն դպրոցի վերականգնման ևօգնության տրամադրման արդյունավետ մեխանիզմները:

«Մենք այստեղ ենք, որ օգնենք հրդեհներից տուժած հայ համայնքին», — ասել Է Հայրաբեդեանը, ով վերջերս ընտրվել է այդ տարածաշրջանը ներկայացնելու համար:

Ալթադենան ավերվել է հրդեհի հետևանքով։ Տարերային աղետն անդրադարձել է այս շրջանին, որտեղ բնակվում են զգալի թվով ամերիկահայեր։ Վնասվել է նաև «Սահակ-Մեսրոպ» հայկական քրիստոնեական դպրոցը: Բացի հայկական դպրոցից, հրդեհից վնասվել է «Զորթյանի ռանչոն»՝ համայնքի պատմական տեսարժան վայրը, որը նվիրված է հայտնի նկարիչ Ջիրայր Զորթյանին:

«Ես իսկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս մարդկանց և ANCA-ին, որ նման անհավատալի աշխատանք են կատարում և այս դժվարին ժամանակներում աջակցում են մեր համայնքին»,-ասել է Սենատոր Պերեսը։

«Անվերապահ աջակցության այս հուզիչ դրսևորումը հայ-ամերիկյան համայնքի ուժի իրական վկայությունն է: Միայն AYF-ի և շատ այլ կազմակերպությունների համատեղ ջանքերի և նվիրվածության շնորհիվ էր, որ հաջողվեց օգնություն տրամադրել»,-ասել է Հայ Դատի Արևմտյան շրջանի ( ANCA-WR) տնօրենների խորհրդի նախագահ Օշին Հարութունյանը: