Որոշումը պետք է կայացնի ժողովուրդը, ոչ թե Փաշինյանը․ Արեն Ապիկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
30 Մայիսի 2026, 21:00
Մենք չենք կարող լինել ԵԱՏՄ-ում և միաժամանակ հայտարարել, որ գնում ենք Եվրամիություն։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է բիզնես-խորհրդատու Արեն Ապիկյանը։
«ԵԱՏՄ-ի տված հնարավորություններից զրկվելու դեպքում Հայաստանը շատ լուրջ խնդրի առջև կկանգնի։ Հարց է առաջանում՝ այդ դեպքում որտե՞ղ պետք է սպառվի մեր արտադրանքը։ Մենք որպես պետություն պետք է կողմնորոշվենք, քանի որ միաժամանակ չենք կարող լինել ԵԱՏՄ-ում, և հայտարարել ու օրենքներ ընդունել, որ գնում ենք ԵՄ։ Դա առաջին հերթին հակասում է ԵԱՏՄ-ի գաղափարին։ Հիմա ԵԱՏՄ-ն մեզ ասում է՝ կողմնորոշվեք։ Եվ ոչ թե ղեկավարությանն է ասում, այլ՝ ՀՀ-ի ժողովրդին։ Քանի որ նրանք պետք է որոշում կայացնեն, ոչ թե Փաշինյանը»,- նշել է Ապիկյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները հստակ մեսիջ են ուղարկել ՀՀ-ին․ կա՛մ շարունակում են հարաբերություններն այս «ամուսնության» մեջ, կամ պետք է հեռանա։ Բայց եթե հեռանա, ապա կստանա համապատասխան վերաբերմունք։
Մանրամասները՝ տեսանյութում։