«Ուժեղ Հայաստան»-ն առաջարկելու է վերականգնել Գյուղատնտեսության և Սփյուռքի նախարարությունները․ Վարդևանյան

27 Օգոստոսի 2026, 16:40

Հայեր

Կառավարության կառուցվածքի քննարկումը չպետք է լինի պարզապես անվանումների փոփոխության նախագիծ, այն պետք է ներառի առանցքային ոլորտների վերականգնումը։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

«Ինչո՞ւ եք այդքան դիմադրում Գյուղատնտեսության նախարարություն ունենալուն, կամ մյուս հարցը՝ Սփյուռքի նախարարություն ինչո՞ւ չունենանք։ Ի՞նչն է խնդիրը։ Դուք էլ եք, չէ՞, պատկերացնում, որ Սփյուռքը, մեղմ ասած, շատ կարևոր է։ Ինչո՞ւ չունենանք նաև այդ ուղղվածությամբ նախարարություն»,- դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ նշել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջարկ է ներկայացնելու, որ Կառավարության կառուցվածքում ներառել վերոնշյալ նախարարությունները։

Հիմա եթերում