«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրում Արամ Վարդևանյանին
02 Օգոստոսի 2026, 12:15
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով Ազգային ժողովում իրականացվող գործընթացներին և առաջադրումներին, տեղեկացրեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու ներկայացնելու են Արամ Վարդևանյանին։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ սկզբունքով են կանգ առել հենց նրա թեկնածության վրա՝ Կարապետյանն ընդգծեց․
«Արամ Վարդևանյանի թեկնածության վրա կանգ ենք առել փորձի և պրոֆեսիոնալիզմի սկզբունքով․ նա օրենսդիրի համար լավագույն մասնագետներից է»։
Անդրադառնալով խորհրդարանի առաջին աշխատանքային օրվան և առկա խնդիրներին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարը նշեց, որ դեռ նոր են Ազգային ժողովում և գնահատականներ կտան գործընթացների զարգացմանը զուգահեռ։ Միևնույն ժամանակ նա հավելեց, որ հիմնական անհանգստությունները կապված են անվտանգային ու քաղաքական հարցերի հետ։