Ուղիղ. Տնտեսվարողների բողոքի ակցիան՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց

23 Հունվարի 2025, 12:15

Քաղաքականություն

Շրջանառության հարկին վերաբերող փոփոխություններից դժգոհող տնտեսվարողները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Ըստ տնտեսվարողների՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։

Հիշեցնենք` Հարկային օրենսգրքում փոփոխություններ են արվել, որոնցից մեկով կրկնակի բարձրանում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Օրենքի մեկ այլ փոփոխությամբ շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտներ կանցնեն ավելացված արժեքով հարկվող համակարգ։