Ուզում եմ՝ խոստանանք, որ այլևս այսպիսի սարսափելի քարոզարշավ չենք ունենալու. Քրիստինե Վարդանյան
31 Մայիսի 2026, 19:24
Ես ուզում եմ, որ մենք ինքներս մեզ խոստում տանք, որ այլևս այսպիսի սարսափելի քարոզարշավ չենք ունենալու, որտեղ քննարկում ենք՝ Ալիևի պահանջած Սահմանադրությունը փոխում ենք, թե ո՛չ, նոր տարածքներ հանձնում ենք, թե ո՛չ: Եկեղեցու վրա պիտի արշավեն, թե ո՛չ: Այս մասին Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Դիմում եմ ձեզ, սիրելի՛կանայք, այս տարիների ընթացքում դուք այս պայքարի հույսն եք եղել, լույսն ու ոգին եք եղել: Դուք եք մեզ ուժ տվել խրամատում մնալու, պայքարը շարունակելու և երբեք չնահանջելու: Բայց նաև ամենաշատն եք թիրախավորվել. ձեզ քաշքշել են Եռաբլուրում, որպեսզի նկար ունենան ձեր որդիների շիրիմների հետ: Ձեր նկատմամբ ատելության խոսք են տարածել»,- նշել է Վարդանյանը:
Դիմելով ներկաներին՝ պատգամավորն ընդգծել է, որ «Հայաստան» դաշինքի թիմում չկան թուրքեր ունեցողներ:
«Մեր թիմում չկան թուրքեր ունեցողներ, չկան շեֆի նկարը պատին կախողներ և խոնարհվողներ, հատկապես չկան Ալիևի առջև խոնարհվողներ: «Հայաստան» դաշինքը ձեր ընտրությունն ու ազատության պաշտպանն է»,-հավելել է Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: