Ով ընդդիմադիր է և այս պայքարի մեջ է, պետք է ամեն ինչի պատրաստ լինի․ Լևոն Քոչարյան

26 Հունիսի 2026, 18:06

Քաղաքականություն

Ով ընդդիմադիր է և այս պայքարի մեջ է, պետք է պատրաստ լինի իշխանության կողմից ցանկացած քայլի։ Այս մասին Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը։

«Ընդդիմադիրները պետք է պատրաստ լինեն, որ առավոտյան կարող են մտնել իրենց տուն, կարող են քաղաքում քայլելիս կանգնեցնել և ինչ-որ գործողություններ անել։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք, և մեր խնդիրն այդ ամենին արժանի հակահարված տալն է»,- նշել է Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը պահպանել է իր քվեները, սակայն դրանք կարող էին ավելի շատ լինել։

«Շատ ընդդիմադիրների ստացած ձայները էականորեն կարող էին ավելի շատ լինել, եթե չլինեին վախի տոտալ մթնոլորտը, ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող հարձակումներն ու վարչական ռեսուրսի չարաշահումը»,- հավելել է Լևոն Քոչարյանը։