Ողբերգական դեպք Երևանում․ 30-35 տարեկան տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից

17 Սեպտեմբերի 2026, 18:40

Հայեր

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի և տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մոտ 30-35 տարեկան տղամարդը Կիևյան կամրջի վրա է թողել ձեռքի պայուսակը և ցած նետվել։

Հիմա եթերում