Երբ հայրենիքը նսեմացնում են, ու դրա պատասխանը չունես՝ իշխանություն չես․ Տեր Սերոբ քահանա Ազարյան

17 Սեպտեմբերի 2026, 18:00

Կարծիք

Այն, ինչ կատարվում է, օրինակ՝ Գանձասարում, նոր հերթական քայլեր են, որոնք, անշուշտ, միշտ կրկնվելու են։ Եթե սա անում են բացահայտ, պատկերացրեք՝ ինչ են անում ծածուկ Բաքվում կամ Ադրբեջանի մյուս քաղաքներում։ Այս մասին Alpha News-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Լաս Վեգասի հոգևոր հովիվ Տեր Սերոբ քահանա Ազարյանը։

Ըստ հոգևորականի՝ Հայաստանի առջև ծառացած խնդիրը ոչ միայն արտաքին է, այլև ներքին՝ կապված հայության և հատկապես իշխանությունների դիրքորոշման հետ։

«Ես չեմ հասկանում՝ մեր ժողովուրդը ինչպես է մտածում։ Հայրենիքի մասին մտածողը չկա։ Երբ հայրենիքը նսեմացնում են, դրա պատասխանը չունես՝ իշխանություն չես այլևս։ Դա կլինի ուղղակի կեղծ իշխանություն»,- ասել է նա։

Հիմա եթերում