Փարիզի քաղաքապետը միացել է Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին

13 Նոյեմբերի 2023, 16:20

Քաղաքականություն

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոնի հետ պահանջել ենք ազատ արձակել Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին։ Այս մասին X միկրոբլոգում գրել է  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

Կոնֆերանսին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։