Փասադենայում կայացել է հայկական համայնքի ամենամյա մշակութային փառատոնը
04 Հունիսի 2026, 23:30
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքի Victory Park-ում կայացել է հայկական համայնքային մշակութային ամենամյա փառատոնը:
Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 25 դպրոցի, ոչ առևտրային կազմակերպությունների և եկեղեցիների ներկայացուցիչներ: Մասնակիցների թիվը գերազանցել է 5000-ը:
Փառատոնի անցկացումն ունի կարևոր նշանակություն՝ պահպանել և տարածել հայկական մշակույթը, ամրապնդել միասնությունն ու հանրահռչակել հայկական ավանդույթները։
Միջոցառումից ստացված ամբողջ հասույթը հավասարապես բաշխվելու է Փասադենայի 3 մասնավոր հայկական դպրոցների միջև: