Փաշինյանի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ առաջիկայում․ Պեսկով

07 Սեպտեմբերի 2026, 09:09

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ կարող է տեղի ունենալ առաջիկայում, սակայն հստակ ժամկետներ դեռ որոշված չեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հստակեցրել է, որ ՀՀ վարչապետի այցը տեղի կունենա այս տարի։

Անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, բանակցություններ է վարել Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության կամ Եվրամիությանն անդամակցելու հարցը վերջնականապես փակելու նպատակով։

Բանակցությունների արդյունքներով Պուտինը հայտնել էր, որ ՀՀ վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար։

Հիմա եթերում