Փաշինյանի թիրախը Քոչարյանների ընտանիքն է. քաղաքական հրահանգ է իջեցված

26 Օգոստոսի 2026, 13:25

Քաղաքականություն

Ավելի քան 7 ժամ տևած քննությունից հետո Հակակոռուպցիոն դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, կալանավորել է 2 ամսով. նա «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է: Սահմանափակված է նրա տեսակցությունների իրավունքը` բացառությամբ կնոջ ու երեխաների:

«Այստեղ մենք գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ, քաղաքական կոնտեքստ ունեցող հետապնդման հետ», — լրագրողներին ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու մեջ է դատարանը մեղադրում Սեդրակ Քոչարյանին:

20-ից 25 տարվա վաղեմություն ունեն առաջ քաշած մեղադրանքները, անտրամաբանական է համարում փաստաբանը կալանքի հիմքը, թե Սեդրակ Քոչարյանը կարող էր խոչընդոտել վարույթին:

«Այս և այլ պատճառներով մենք այստեղ տեսնում ենք ապօրինի հետապնդման տարրեր»,- նշել է փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում