Փաստաբանները միջնորդել են փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը

24 Հուլիսի 2026, 17:20

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի պաշտպանները դիմել են դատարան՝ խնդրելով փոխել նրա խափանման միջոցը՝ հաշվի առնելով, որ նա արդեն ստացել է պատգամավորի կարգավիճակ։ Դատարանն այդ հարցը կքննի առաջնահերթ կարգով։

Նշվում է, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Ղազինյանի վերաբերյալ գործի քննությունը։ Հուլիսի 21-ին դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան։