Նման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում․ «Հայաստան» խմբակցություն

17 Հունիսի 2025, 23:33

Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողություններին։

«Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտնձգությունների, հանդես եկավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությամբ։ Անմիջապես հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարի սանձարձակ կոչերը գործարարի նկատմամբ և ուժային կառույցներին ապօրինի հրահանգներ իջեցնելը։

Տարածաշրջանի բացառիկ վտանգավոր զարգացումների համատեքստում պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»,- ասված է հայտարարությունում։