Ոչ մի ասֆալտ մեզ պետք չի գալու, եթե այդ տարածքներում մարդիկ չապրեն. Սամվել Կարապետյան

13 Մայիսի 2026, 20:18

Քաղաքականություն

Մարզերն ահագնացող տեմպով աղքատանում են․ ոչ ապահովագրությունը, ոչ թոշակները չեն կարող մարդկանց օգնել՝ իրենց կենսամակարդակը բարձրացնելու համար։ Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը:

«Հասկանալով այս բոլոր խնդիրները, պետք է միասին ցուցաբերենք շատ մեծ հայրենասիրություն՝ կանգնեցնելու երկիրն անդունդի եզրին հասցրած այս թույլ, անկարող, անիմաստ իշխանությանը, քանի որ ոչ մի ասֆալտ մեզ պետք չի գալու, եթե այդ տարածքներում մարդիկ չապրեն։

Փաշինյանը կարող է հետագայումայդ ասֆալտին մենակ հեծանիվ քշել կամ Ալիևին հրավիրել՝ միասին քշելու: Մենք պետք է թույլ չտանք և մեկ օր շուտ պետք է կանգնեցնենք այս ահավոր պրոցեսները, ինչը կատարվում է մեր հայրենիքի և Գեղարքունիքի մարզի հետ»,- նշել է Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում