Փետրվարի սկզբին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ․ խոսնակ
23 Հունվարի 2025, 22:10

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնում է, որ փետրվարի սկզբին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ:
Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:
Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: