Պիղծ դավաճանի գործելաոճն է. Լևոն Քոչարյանը՝ այսօրվա խուզարկութունների մասին

25 Օգոստոսի 2026, 14:07

Քաղաքականություն

Ոչ մի անակնկալ չկա․ սա պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով իր, ինչպես նաև հոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և եղբոր հետ առնչվող տարածքներում ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված խուզարկություններին։

Նրա խոսքով՝ խուզարկությունը սկսվել է առավոտյան 7-ի սահմաններում, որը տևել է շուրջ 7 ժամ։ Նա նաև նշել է, որ զուգահեռաբար գործողություններ են ընթացել հոր և եղբոր հետ կապված տարածքներում։

Ըստ Լևոն Քոչարյանի՝ «այս ամենը կապված է ընդդիմադիր գործունեության, այս իշխանության վարած քաղաքականության հետ համաձայն չլինելու, այդ մասին բարձրաձայնելու, չընկրկելու, չնահանջելու և չկզելու հետ»։

Հիմա եթերում