ՊՆ-ն ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկել գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին

30 Մայիսի 2026, 16:20

Քաղաքականություն

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ «Հերթական ծանուցումը ՀՀ պաշտպանության նախարարությունից․

2009 թվականին հատկացված 57․7 քմ մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, ՊԲ տարբեր պաշտոններ զբաղեցրած, 2015 թվականի փետրվարից՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին։

Արմեն Ղահրամանյանը Արցախից է և պարգևատրվել է պետական ու գերատեսչական 12 շքանշաններով, այդ թվում՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Արիության համար» մեդալով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ա․Ղահրամանյանը 2018 թվականի հոկտեմբերին ծանր հիվանդության պատճառով ազատվել է պաշտոնից և մինչ այժմ շարունակում է բուժումը։

Բնակարանը հանդիսանում է իր և ընտանիքի անդամների միակ կեցավայրը Հայաստանի Հանրապետությունում։

Պաշտպանության նախարարությանը նշված գործողության կատարումից ձեռնպահ մնալու հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան»։