Փոքրամասնության ներկայացուցիչները ՀՀ-ում իրենց օտար չպետք է զգան․ Ռոբերտ Քոչարյանը՝ եզդիներին
21 Մայիսի 2026, 16:04
Հայաստանն այնպիսի երկիր պետք է լինի, որ որևէ փոքրամասնության ներկայացուցիչ իրեն օտար չզգա։ Սա մեր ընդհանուր հայրենիքն է, և դա պետք է արտահայտված լինի պետության հստակ քաղաքականության մեջ։ Այս մասին Ապարանում եզդիական համայնքի հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Իմ կառավարման տարիներին որևէ խտրականություն չի դրվել եզդիների և հայերի միջև։ Ձեզ միշտ դիտարկել ենք Հայաստանի Հանրապետությանը նվիրված քաղաքացիներ։ Այս ամենից բացի չենք կարող երբեք մոռանալ ձեր մասնակցությունը պատերազմներին»,- նշել է նախագահ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ պետությունն ամեն բան անելու է, որ համայնքի անդամները Հայաստանը համարեն իրենց հայրենիքը։
Մանրամասները՝ տեսանյութում։