Փորձում են կազմալուծել, խոչընդոտել մեր շտաբների գործունեությունը․ Իշխան Սաղաթելյան
07 Հունիսի 2026, 18:20
Ընտրությունների մեկնարկից առաջ և ամբողջ օրվա ընթացքում՝ մինչ այս պահը, գործող վարչախումբը լայնածավալ ռեպրեսիաներ է սկսել ընդդիմադիր քաղաքական ուժերի, մասնավորապես ՝ «Հայաստան» դաշինքի շտաբների պատասխանատուների և համակիրների նկատմամբ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Առանց ոչ մի բանի տանում են հարցաքննության, պահում են մի քանի ժամ։ Նրանցից որոշներին բաց են թողնում, իսկ որոշներին էլ փորձում են մեղադրանքներ առաջադրել։ Այս ամենի նպատակն է կազմալուծել, խոչընդոտել մեր շտաբների գործունեությունը»,- նշել է դաշինքի անդամը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ քաղաքացիներին փորձել են ուղղորդել, վախեցնել՝ այդ կերպ ազդելով նրանց ազատ արտահայտվելու իրավունքի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։