Պուտինն Անդրեյ Դանելյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի» մեդալով

13 Օգոստոսի 2023, 18:35

Հայեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության ամբիոնի վարիչ Անդրեյ Դանելյանին պարգևատրել է«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի» մեդալով:

Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Նշենք, որ Անդրեյ Դանելյանը նաև Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Հեղինակ է ավելի քան 100 գիտական հրապարակումների, այդ թվում՝ չորս մենագրության և երեք ուսումնական ձեռնարկի: