Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ազդակ Պուտինի՞ն․ Ռոբերտ Քոչարյանի վրա հարձակման պատճառը

26 Օգոստոսի 2026, 19:15

(Ինչո՞ւ է Փաշինյանը հենց հիմա թիրախավորում երկրորդ նախագահին)

«Հայաստանի ուժայինների գործողությունները երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների դեմ հեռու են սովորական դատավարական ճնշման կամ ներքաղաքական պայքարի հերթական փուլի սահմաններից: Նախկին նախագահի ընտանիքի վրա կոշտ ճնշման փորձը համընկել է նրա որդու՝ Լևոն Քոչարյանի արտահայտությունների հետ, որը նախօրեին Նիկոլ Փաշինյանին ուղղակիորեն անվանել էր դավաճան և սրբապիղծ:

Այնուամենայնիվ, տեղի ունեցողը որպես վարչապետի՝ կոշտ խոսքերին պարզապես զգացմունքային արձագանք դիտարկելը չափազանց միամիտ կլիներ։ Քոչարյան կրտսերի հայտարարությունն ընդամենը վաղուց ակնհայտ փաստի պարզ արձանագրում է, և այն խուզարկությունների ու կալանավորումների նախապատճառը չէ: Այս հարձակման ակունքները թաքնված են շատ ավելի խորը աշխարհաքաղաքական գործընթացներում և հայոց պետականության հիմնարար ճգնաժամում:

Գործող իշխանությունների իրական դրդապատճառները հասկանալու համար տեղի ունեցողը պետք է վերլուծել Նիկոլ Փաշինյանի ՝ Ռուսաստանի Դաշնության հետ լայնածավալ առճակատման գլոբալ համատեքստում, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխման և տարածքների հանձնման վերաբերյալ Բաքվի արտաքին պահանջների հետևողական կատարման լույսի Ներքո:

Ակնհայտ է, որ գործող վարչապետը փորձում է լուծել համալիր խնդիր: Մի կողմից՝ նրանից պահանջվում է ամբողջությամբ մաքրել ներքին քաղաքական դաշտը և չեզոքացնել Քոչարյանի ֆիգուրը՝ որպես թուրքամետ և ադրբեջանամետ նախաձեռնությունների դեմ դիմադրության առանցքային խորհրդանիշներից մեկը: Մյուս կողմից՝ Փաշինյանը հուսահատորեն փորձում է գտնել հաղթաթղթեր Մոսկվայի հետ արտաքին քաղաքական սակարկությունների համար՝ փորձելով կոտրել իր համար խիստ անբարենպաստ ընթացքը։

Տեղի ունեցողի առանցքային ցուցիչը (մարկերը) Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթն է Ազգային ժողովում: Նրա հայտարարություններից ակնհայտ է դարձել, որ ԵԱՏՄ դեկտեմբերյան գագաթնաժողովի շեմին Հայաստանի առաջնորդը որոշել է առավելագույնս բարձրացնել խաղադրույքները Կրեմլի հետ հակամարտությունում: Ուժային հարձակումը երկրորդ նախագահի ընտանիքի վրա դարձել է այդ ռազմաշունչ հռետորաբանության ուղղակի շարունակությունը: Փաշինյանը միտումնավոր ցուցադրում է առաջ գնալու պատրաստակամություն՝ հավատացած լինելով, որ երկրի (ներսում) կոշտ քայլերը իրեն կշիռ կավելացնեն արտաքին խաղացողների աչքերում:

Այս վտանգավոր խաղի հիմնական նպատակն է ձևավորել այսպես կոչված «փոխանակման ֆոնդ»՝ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող բանակցությունների համար: Ձերբակալելով և կալանավորելով ճանաչելի ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ Փաշինյանն ակնկալում է ճնշման լծակ ստեղծել Ռուսաստանի ղեկավարության վրա: Երևանի իշխանությունները ծայրահեղ շահագրգռված են Մոսկվայից տնտեսական զիջումներ կորզելու, հայկական ապրանքները ռուսական շուկա վերադարձնելու և նոր զգայուն պատժամիջոցների կիրառումը արգելափակելու հարցում: Հենց կալանավորված ընդդիմադիր առաջնորդները և Քոչարյանի մակարդակի ֆիգուրները, Փաշինյանի մտահղացմամբ, պետք է դառնան այն «ապրանքը», որը հնարավոր կլինի փոխանակել ՌԴ կողմից զիջումների հետ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական առևտրի ընթացքում:

Այնուամենայնիվ, այս ռազմավարությունը պարունակում է կրիտիկական սխալ: Ուժի նմանօրինակ ցուցադրությունը ոչինչ չի փոխի Կրեմլի ռազմավարական դասավորություններում: Ռուսաստանի դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ վաղուց ձևավորված է և մնալու է անփոփոխ. Մոսկվայում նրան շարունակում են ընկալել որպես ոչ լեգիտիմ ֆիգուր, որը երկիրը տանում է դեպի աղետ: Քաղբանտարկյալներից «փոխանակման ֆոնդ» կառուցելու փորձը չի աշխատի որպես շանտաժի գործիք: Տնտեսական և քաղաքական սահմանափակումները ոչ միայն չեն հանվի, այլև, ամենայն հավանականությամբ, կխստացվեն՝ ի պատասխան էսկալացիայի (լարվածության) հերթական փուլի:

Ավելին, այս կերպ բարձրացնելով խաղադրույքները՝ Փաշինյանը հասնում է ուղիղ հակառակ էֆեկտին: Ի պատասխան Քոչարյանի դեմ ուժային գործողությունների և դաշինքի հետ կապերի շարունակական խզման՝ Մոսկվայի կողմից Երևանին ներկայացվող պահանջների փաթեթը միայն կընդլայնվի: Այդ ցուցակին անխուսափելիորեն կավելանան նոր կոշտ կետեր, այդ թվում ՝ ուղղակիորեն կապված հենց Նիկոլ Փաշինյանի հետագա քաղաքական կարգավիճակի հետ: Նրա կառուցած առևտրի համակարգը փլուզվում է՝ երկրորդ նախագահի վրա հարձակումը դարձնելով ոչ թե ուժի դրսևորում, այլ տագնապի ու խուճապի ակնհայտ նշան՝ մոտեցող դեկտեմբերյան գագաթնաժողովից առաջ։

Մտածեք այս մասին…»։